|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
«Հայոց համազգային շարժում» վարչության նիստում այսօր վարչության անդամների 11 ձայներով քվեարկությամբ որոշվել է , որ ՀՀՇ-ն միանում է «Ծառուկյան դաշինքին», իսկ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը` Կենտրոնից առաջադրվում է նույն դաշինքի կողմից:
Կուսակցության վարչությունը բաղկացած է 12 հոգուց, և ավելի վաղ Կարեն Կարապետյանը նշել էր, որ վարչության անդամներից այս դաշինքին միանալուն դեմ է միայն Ալեքսանդր Արզումանյանը, ով նաև կուսակցության հանրապետական խորհրդի նախագահն է:
Այսինքն` վարչության անդամ Ալ. Արզումանյանը չի քվեարկել և նիստին չի մասնակցել: