|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող հայկական Վանա լճի ջրերում ձուկ որսացող թուրքերը դժգոհ են իրենց եկամտից:
Թուրքական իշխանամետ «Անադոլու» գործակալության հաղորդմամբ՝ վաղ առավոտից գործի անցնող ձկնորսներն աշխատում են՝ առանց հաշվի առնելու սառնամանիքը, սակայն ձկան վաճառքից ստացված եկամուտը, ըստ նրանց, չի արդարացնում:
«Լճից օրական 20 տոննա ձուկ ենք որսում, և դրա կիլոգրամը վաճառվում է ընդամենը 1.5 լիրայով»,- դժգոհել է ձկնորսներից մեկը:
«Հացի պայքար՝ Վանա լճում» վերնագրված հրապարակման մեջ թուրքական կայքը նշում է, որ Վանա լիճն աշխատելու հնարավորություն է ընձեռում 600 ձկնորսի, իսկ այդ տարածքում կա 113 ձկնորսական մակույկ: