|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հիշել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ դեռևս նախընտրական քարոզարշավի ժամանակ ելույթներից մեկը, երբ նա ճանապարհների և երկաթուղիների կառուցման մասին խոստումներ էր տվել. տեղեկացնում է Siyasihaber3-ը:
«ԱՄՆ-ն արագընթաց գնացք չունի, իսկ Թուրքիան ունի, գիտեի՞ք: Եթե փորձառության կարիք լինի, դա էլ մեզ մոտ կա»,- դիմելով Թրամփին՝ ասել է Յըլդըրըմը:
Նա անդրադարձել է նաև Թուրքիայում ներգաղթյալների խնդրին՝ հերթական անգամ հայտարարելով, որ «Սիրիայում ընթացող ներքին պատերազմի պատճառով Թուրքիան ընդունել է 3 միլիոն սիրիացի փախստականի»: