|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Ոստիկանությւոնը տեսանյութ է հրապարակել, որտեղ մանրամասն ներկայացրել է Երեւանի Թումանյան փողոցի 37-րդ շենքի 8-րդ բնակարանի մոտ մահացած հայտնաբերված 57-ամյա Արմեն Սուրմելենյանի սպանությունից: Ահազանգով դեպքի վայր ժամանած իրավապահները դիակի վրա բռնության հետքեր են հայտնաբերել: Դեպքի վայրի զննությամբ, պատշգամբում դրված ծաղկամանի մոտ հայտնաբերվել է դանակ՝ արնանման հետքերով:
Պարզվել է, որ այդ օրը երեկոյան երկու ընկեր դանակի շուրջ ալկոհոլ են օգտագործել, Հայկ Սուքիասյանի տուն այլ մարդիկ էլ են այցելել, Արմեն Սուրմելենյանն էլ սրտնեղել է ադ պատճառով եւ տանտիրոջ հետ վիճաբանության մեջ մտել: Այնուհետեւ հեռացել է տնից, բայց քիչ անց կրկին վերադարձել, դուռը թակել է, բայց Հայկ Սուքիասյանը չի բացել: Ի վերջո նա բացել է դուռը եւ վիճաբանությունը շարունակել են տան մուտքի մոտ, որի ժամանակ տանտերը դանակով 1-2 հարված է հասցրել Սուրմելենյանին: Նա մահացել է:
Հայկ Սուքիասյանը կալանավորված է: