|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Facebook սոցցանցը սեփական վիդեոհավելված է մշակում հեռուստաընդունիչների համար` Apple TV հավելվածի նմանությամբ, ինչի նպատակը սեփական արտոնագրված շոուները հեռարձակելն է: Այս մասին հաղորդում է Wall Street Journal-ը:
Աղբյուրը մանրամասնում է, որ Facebook-ը բանակցություններ է վարում կինոստուդիաների հետ`հավելվածի համար սեփական հաղորդումներ ստեղծելու համար: Հավելվածն իր հերթին կդառնա գովազդային հարթակ և ընկերության լրացուցիչ եկամտի աղբյուր:
Նշվում է, որ այս կերպ սոցցանցը պլանավորում է Netflix-ի և Amazon-ի նմանությամբ սեփական վիդեոծառայություն ստեղծել: