|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Այսօր՝ փետրվարի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում. հայտնում է shamshyan.com-ը։ Ժամը 10։35-ի սահմաններում Բաղրամյան պողոտայի թիվ 58 շենքի դիմաց բախվել են 50-ամյա Մաքսիմ Մովսիսյանի վարած Yutong մակնիշի ավտոբուսը և 38-ամյա Հայկազ Ասրյանի վարած` թիվ 9 երթուղին սպասարկող տրոլեյբուսը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում