|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի հանձնարարականով բժշկասոցիալական փորձաքննության բարեփոխումների շրջանակներում կստեղծվի հաշմանդամություն ունեցող անձանց բժշկասոցիալական փորձաքննության բժիշկ-փորձագետների տվյալների բանկ, հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Տվյալների բանկում գրանցվողը կընդգրկվի նշված ուղղությամբ որպես՝ բժիշկ-փորձագետ աշխատելու հնարավոր թեկնածուների ցանկում։ Համապատասխան մրցույթների շրջանակներում հնարավոր թեկնածությունը ամրագրելու դեպքում գրանցվածը կհրավիրվի հարցազրույցի։
Ընտրված և վերապատրաստման կարիք ունեցող թեկնածուների համար ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ում կամ այլ մասնագիտացված կառույցներում կկազմակերպվեն նաև որակավորման բարձրացման և նեղ պրոֆիլավորման դասընթացներ։