|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
«Հրապարակ»-ի տեղեկություններով քիչ առաջ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը հրաժարականի դիմում է գրել, որը վարչապետին կներկայացնի վաղը։
Ռուբիկ Աբրահամյանը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը՝ պատճառների մասին ասելով՝ այդ մասին, հաջորդ դասին։ Ռուբիկ Աբրահամյանը համարվում է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի «մարդը», վերջինիս ՀՀԿ-ից դուրս գալու մասին հայտարարությունից հետո նման գործընթացը կանխատեսելի էր։
Նրան ամենայն հավանականությամբ կփոխարինի բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանը, թեպետ շրջանառվում է նաև նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի անունը։
Նյութի աղբյուրը ` hraparak.am