|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Հոլանդիայում խոշոր մզկիթները աղոթքի ժամանակ կսկսեն դռները փակել՝ կանադականին նման ահաբեկչություններ թույլ չտալու համար: Այս մասին հայտնել է Նիդերլանդների ANP լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով մուսուլմանական սրբավայրերի ներկայացուցիչներին:
Աղոթքի ժամանակ ելումուտի արգելքը կտարածվի 4 խոշոր մզկիթների վրա, որոնք գտնվում են Ամստերդամում, Ռոտերդամում, Հաագայում եւ Ուտրեխտում: Դռները փակելու որոշումը ընդունել են կրոնական հաստատությունների խորհուրդները, որոնք հրավիրվել են Կանադայում մզկիթի վրա ահաբեկչական հարձակումից հետո:
Քվեբեք Սիթիի մզկիթի վրա հարձակումը կատարվել է կիրակնօրյա երեկոյան աղոթքի ժամանակ: Դիմակավորված 2 անհայտ անձ կրակ են բացել այնտեղ գտնվող 40-ից մինչեւ 100 մարդու վրա: 6 մարդ մահացել է, 8 մարդ վիրավորվել: Կանադայի վարչապետը կատարվածը «բռնության անիմաստ ակտ» եւ «մուսուլմանների վրա ահաբեկչական հարձակում» է համարել: