|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց գյուղնախարարությանը` ՌԴ-ում և այլ երկրներում գյուղտեխնիկա արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպել տեխնիկայի մատակարարման պայմանները քննարկելու նպատակով:
«Մեկ ամսվա ընթացքում ներկայացնել ՀՀ-ում գյուղտեխնիկայի լիզինգի աջակցության ծրագիր: Պարո'ն Առաքելյան, «Ռոսսելմաշ»-ի հետ ե՞րբ եք հանդիպել»,- գյուղնախարարին հարցրեց վարչապետը:
Գյուղնախարարը պատասխանեց, որ այսօր կհանդիպեն, իսկ վաղը պաշտոնական այց կլինի մնացած ընկերություններ: «Շատ ինտենսիվ, կպած անում եք»,- ասաց Կարեն Կարապետյանը:
Կառավարության ծրագրով նախատեսված է, որ պետք է մշակել բնակլիմայական աղետների կանխարգելման հայեցակարգ: «Հանձնարարում եմ, որ հայեցակարգի շրջանակներում անդրադարձ կատարվի նաև ամպացրող թնդանոթների և կարկտապաշտպան ցանցերի արդյունավետության իրացվելիությանը: Ծրագիրը պետք է մշակվի առավել խոցելի համայնքներում կարկուտի էական վնասների նվազեցման նպատակով»,- նշեց վարչապետը: