|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այցելել է Արարատի մարզ, որտեղ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզի դատախազությունում՝ ամփոփելով 2016 թվականի ընթացքում կատարված աշխատանքները:
Ինչպես տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից, զեկույցով հանդես է եկել մարզի դատախազ Հ. Մելիք Սարգսյանը՝ ներկայացնելով նախորդ տարում կատարված աշխատանքները, առկա խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Համապատասխան զեկույցներով հանդես են եկել նաև իրավապահ համակարգի մյուս կառույցների խորհրդակցությանը ներկա ղեկավարները:
Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ ՀՀ գլխավոր դատախազը տվել է մարզի դատախազության, ինչպես նաև իրավապահ մյուս կառույցների աշխատանքների արդյունավետության բարձրացման, առկա խնդիրների լուծման կոնկրետ հանձնարարականներ: