|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ամերիկյան Ջորջիա նահանգում տիրող էքստրեմալ եղանակային պայմանների պատճառով առնվազն 11 մարդ է զոհվել, առնվազն 23-ը տուժել են:
Ինչպես տեղեկացնում է BBC-ն, նահանգի իշխանությունները տորնադոյի նախազգուշացում են հայտարարել, Ջորջիայի հյուսիսային շրջաններում հորդառատ անձրևներ են սպասվում:
Ամերիկյան հեռուստաալիքների հաղորդմամբ` նահանգի տարածքում հանգստյան օրերին 11 տորնադո է գրանցվել:
Միսիսիպի նահանգում ևս անբարենպաստ եղանակային պայմաններ են գրանցվել շաբաթ օրը: Տորնադոյի հետևանքով 4 մարդ է զոհվել: Քամու արագությունը կազմել է 218 կմ/ժամ:
Տորնադոյի նախազգուշացում է տրվել նաև Ֆլորիդա նահանգում, որտեղ ևս ուժեղ ամպրոպներ են որոտում: