|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Փարիզի օդանավակայանների ղեկավարությունը Ռուասսի Շառլ դը Գոլի օդանավակայանի 2Е տերմինալում բացվել է իսպանացի նկարիչ Պաբլո Պիկասոյի ստեղծագործությունների ցուցահանդեսը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ընդհանուր առմամբ օդանավակայան է բերվել 35 բնօրինակ կտավ: Բոլոր նկարները տեղադրվել են բուտիկների մոտակայքում, որտեղ լինում են հարուստ այցելուները:
2Е տերմինալով օրական անցնում է 6 հազար ուղեւոր, որոնք հիմնականում մեկնում են ԱՄՆ եւ Ասիա: Օդանավականների ղեկավարությունը կարծում է, որ ուղեւորների 15-20 տոկոսը կայցելի անվճար ցուցահանդեսը:
Բոլոր աշխատանքները ներկայացրել է Փարիզում Պիկասոյի թանգարանը: