|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Իրանական պատվիրակության ներկայացուցիչները` փոխարտգործախարար Հուսեյն Անսարիի գլխավորությամբ, որոնք Աստանա են ժամանել մասնակցելու Սիրիայի հարցով բանակցություններին, ոչ պաշտոնական հանդիպում են անցկացրել Ռուսաստանի և Թուրքիայի իրենց գործընկերների հետ:
Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը` վկայակոչելով իրանական աղբյուրը: Իրանական պատվիրակության անդամները կարծիքներ են փոխանակել նախ թուրքական, ապա ռուսական կողմերի հետ: Իրանցի փոխարտգործնախարարն ընդգծել է, որ երկիրը հետագայում ևս հավատարիմ կմնա Սիրիայի տարածքային ամբողջականության մասին նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններին:
Հիշեցնենք, որ Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցին նվիրված բանակցությունները կմերկնարկեն հունվարի 23-ին: Ակնկալվում է, որ Աստանայում բանակցություններին կմասնակցեն Սիրիայի իշխանության և զինված ընդդիմադիր խմբավորումների ներկյացուցիչները:
Մասնակից կողմերի վերջնական կազմը դեռևս չի հայտարարվել: