|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Խոսել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ ԱՄՆ նոր պետքարտուղարի հետ կապերի մասին հնարավոր է միայն ԱՄՆ նոր վարչակազմի հաստատվելուց հետո։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ես կարծում եմ հենց որ տեղի ունենա նրա նշանակումը, ապա ըստ տրամաբանության կլինեն նաև նոր պետքարտուղարի առաջին ակնարկները՝ արտասահմանյան գործընկերների հետ կապերի վերաբերյալ»,-ասել է Զախարովան՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք գոյություն ունի Սերգեյ Լավրովի՝ ԱՄՆ նոր պետքարտուղարի հետ հանդիպման օրակարգ։