|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Արդեն հայտնել էինք, որ Ուզբեսկատնի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել էր, որ Թուրքիայում նախատեսված հանդիպումը Հայաստանի և Ուզբեկստանի հավաքականների միջև չի կայանալու: Րոպեներ անց այս մասին հայտնեց նաև ՀՖՖ պաշտոնական կայքը:
«Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պայմանավորվածություն էր ձեռք բերել Ուզբեկստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ երկու երկրների ազգային հավաքականների միջև ընկերական հանդիպման անցկացման վերաբերյալ: Հանդիպումը նախատեսված էր անցկացնել ս.թ. փետրվարի 12-ին Թուրքիայի Անթալիա քաղաքում:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին շրջանում Թուրքիայի տարածքում հաճախակի բնույթ են կրում ահաբեկչական ակտերը, անվտանգության նկատառումներից ելնելով, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որոշում է կայացրել հրաժարվել Ուզբեկստանի հավաքականի հետ ընկերական հանդիպումից»,-ասված է հաղորդագրության մեջ: