|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ ԱԳՆ-ն հարց է ներառել, որի համաձայն` Արաբական Միացյալ Էմիրություններ ՀՀ քաղաքացիների մուտքի արտոնագրային ռեժիմը կվերացվի: Ըստ նախագծի` որոշումը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականությանը եւ ստանձնած միջազգային պարտավորություններին:
ՀՀ արդարադատության նախարարությունը դրական եզրակացություն է տվել որոշման նախագծին:
Հիշեցնենք, որ կառավարության նախորդ նիստում որոշում էր կայացվել հյուպատոսարան բացել Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում, քանի որ այնտեղ ապրող ՀՀ քաղաքացիների թիվը գնալով մեծանում է: