|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը կարող է ոչնչացվել մինչև ընթացիկ տարվա ավարտը:
ТАСС գործակալության փոխանցմամբ` այս մասին չորեքշաբթի հայտարարել է Իտալիայի վարչապետ Պաոլո Ջենտիլոնին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ բանակցություններից հետո: «2017 թվականը կարող է դառնալ այն տարին, երբ մենք կկարողանանք ռազմական հաղթանակ տանել ԻՊ-ի նկատմամբ», - ասել է իտալացի վարչապետը:
Միևնույն ժամանակ նա խոստովանել է, որ ԻՊ-ի նկատմամբ հաղթանակը դեռ չի նկանակում ահաբեկչական սպառնալիքի ամբողջական վերացում ընդհանուր առմամբ: «Այդ իսկ պատճառով մենք ապագայում նույնպես պետք է սերտ համագործակցենք այս ուղղությամբ», - հավելել է իտալացի գործիչը: