|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Yerkir.am-ին հայտնի դարձավ, որ երեկ Կապանի ԲԿ-ում բռնաբարության փորձ է տեղի ունեցել: ԲԿ-ի անեսթեզիոլոգը ոչ սթափ վիճակում փորձել է բռնաբարել հիվանդանոց դիմած 18 տարեկան աղջկա՝ պատճառելով ծանր մարմնական վնասվածքներ:
Ոստիկանության լրատվական բաժնից Yerkir.am-ին հայտնեցին, որ այսօր ոստիկանության Կապանի բաժնից հաղորդում է ստացվել, որ Կապանի բժշկական կենտրոնում բռնաբարության փորձ է տեղի ունեցել:
Ուշագրավ է, որ երեկ՝ հունվարի 17-ին, աշխատանքից ազատվել է Կապանի ԲԿ-ի տնօրեն Սմբատ Օրբելյանը, ով մեզ հետ զրույցում ասել էր, որ չի հասկանում՝ ինչով է պայմանավորված իրեն աշխատանքից ազատելու հանգամանքը:
Նշենք նաև, որ կրկին կապ հաստատեցինք Սմբատ Օրբելյանի հետ, ով նշեց, որ դեպքից տեղեկություններ չունի: