|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Տեղեկացրել էինք, որ նախօրեին՝ ժամը 23:55-ի սահմաններում, ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում զենքի օգտագործման կանոնների խախտման հետեւանքով հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Գուրգեն Սարգսյանը: Զինծառայողը Վայոց ձորի մարզի Հորբատեղ համայնքից է:
Yerkir.am-ի հետ զրույցում Հորբատեղի ղեկավար Գագիկ Սանդրոսյանը նշեց, որ Գուրգենին երեկ վիրահատել են, վիրահատությունը հաջող է անցել, բայց տղան կոմայի մեջ է.«Նա վերակենդանացման բաժանմունքում է: Վիճակը ծանր է: Ծնողները, բարեկամները երեկվանից մոտն են»: