|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Խուա Չունինը հայտարարել է, որ Չինաստանը կոչ է անում Վաշինգտոնին` թույլ չտալ Թայվանի պատվիրակությանը մասնակցել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդման արարողությանը, որը կկայանա հունվարի 20-ին. հայտնում է Газета.ру-ն: Նման հայտարարություն Պեկինի կողմից արվել է Թրամփի վերջին հայտարարությունների ֆոնին:
Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ պարտադիր չէ, որ ԱՄՆ-ն աջակցի «միասնական Չինաստան» քաղաքականությանը, որի համաձայն` Թայվանը ՉԺՀ-ի մասն է: