|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Թուրքիայի «Մեծ միություն» կուսակցության` Էդիրնեի նահանգային կառույցի ղեկավար Արիֆ Քյորօղլուն դատական հայց է ներկայացրել մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանի դեմ՝ ժողովրդի հանդեպ իբր քեն և թշնամանք սերմանելու մեղադրանքով:
Ըստ Hudutgazetesi-ի՝ թուրք պատգամավորը «վիրավորական և ստորացուցիչ» է գնահատել Փայլանի կողմից «ցեղասպանություն» բառի կիրառումը` դա «վիճարկելի հարց» համարելով:
Հիշեցնենք, որ Թուրքիայի մեջլիսում Հայոց ցեղասպանության մասին ելույթի համար հայ պատգամավորին, որպես պատիժ, արգելվել է մասնակցել առաջիկա 3 նիստերին: Այդ հարցով նա դիմել է Սահմանադրական դատարան: