|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը դիմել է Սահմանադրական դատարան՝ բողոքելով հունվարի 13-ին մեջլիսում իր ելույթն ընդհատելու և իրեն 3 նիստով մեջլիսից հեռացնելու որոշման դեմ:
Ըստ «Ակօս»-ի՝ Փայլանը նաև դիմում է ներկայացրել մեջլիսի նախագահությանը՝ պահանջելով հրաժարվել ընթացակարգին հակասող որոշումներից: Նա ընդգծել է նաև, որ այդ որոշումով խախտվել է իր՝ պատգամավորական անձեռնմխելիությունն ու խոչընդոտվել խոսքի ազատության իրավունքը: