|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության գերագույն խորհուրդը տուգանել է «Akit TV»-ին՝ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր` Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուին վիրավորելու համար:
Ըստ Hurriyet-ի՝ տուգանելու հիմք է հանդիսացել այն, որ լուրերի հաղորդման ընթացքում Քըլըչդարօղլուի և ԺՀԿ-ական մի շարք պատգամավորների հասցեին վիրավորական արտահայտություններ են հնչեցվել, ինչպիսիք են «ահաբեկիչ», «գործակալ» որակումները:
Տուգանքի համաձայն՝ հեռուստաընկերությունը պարտավորված կլինի վճարել նախորդ ամսվա իր շահույթի 1 տոկոսը: