|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը գռեհիկ կերպով արձագանքել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարության կողմից Twitter-ում արված հայտարարությանը, թե Սիրիայի դեմոկրատական ուժերը ոչ մի կապ չունեն Քուրդիստանի բանվորական կուսակցության հետ:
Ըստ Demokrathaber-ի՝ հրամանատարությանն իր Twitter-յան էջում պատասխանած Քալընը գրել է. «Սա կատա՞կ է, թե՞ կենտրոնական հրամանատարությունը խելքը թռցրել է: Դուք կարծում եք, որ որևէ մեկը կհավատա՞ դրան: ԱՄՆ-ը պետք է վերջ տա ահաբեկչական խմբավորմանը արդարացնելու փորձերին»: