|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Շուրջ 300 ամերիկացի զինծառայողներից կազմված խումբը չորեքշաբթի ժամանել է Լեհաստան` ՆԱՏՕ-ի կողմից հաստատված ծրագրի շրջանակներում դաշինքի ներկայությունը Արևելյան Եվրոպայում ամրապնդելու համար:
Ինչպես տեղեկացնում է INTERFAX.RU-ն, զինծառայողներին տեղափոխող ինքնաթիռը մեկնել է Գերմանիայից և վայրէջք է կատարել Լեհաստանի Պոզնան քաղաքում: Այսպիսով, Լեհաստանում արդեն շուրջ 1300 ամերիկացի զինծառայող է գտնվում:
Հաղորդվում է նաև, որ հունվար ամսվա ընթացքում ՆԱՏՕ-ի ուժերը կշարունակեն ժամանել Լեհաստան: Այդ զորքերը մի շարք ուսումնական զորավարժություններ կանցկացնեն, որից հետո կտեղաբաշխվեն մի քանի երկրում` Լեհաստանում, Բուլղարիայում, Ռումինիայում և Բալթյան երկրներում: