|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ֆիլիպինների հարավային տարածքում անհայտ զինված անձանց հարձակման հետեւանքով առնվազն 8 մարդ է զոհվել, հայտնում է «Սինհուա» գործակալությունը։
Արեւմտյան Մինդանաոյի ռազմական ղեկավարությունը հայտնել է, որ նախօրեին Զամբոանգա քաղաքից հարավ 5 զինված անձինք հարձակվել են ձկնորսական նավի վրա, որում 15 մարդ է եղել։ Հարձակման հետեւանքով զոհվել է 8 մարդ, անձնակազմի մյուս անդամները ջուրն են նետվել՝ փորձելով փրկվել։
Հունվարի 10-ին նավի վրա գտել են ձկնորսների մարմինները։