|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ամերիկյան Google ընկերությունը Իտալիայի իշխանություններին առաջարկել է վճարել 270-ից 280 միլիոն եվրո հարկերի վճարումից խուսափելու հետ կապված իրավիճակի կարգավորման համար: Reuters գործակալության աղբյուրի տեղեկություններով՝ իտալական իշխանություններն այժմ դիտարկում են այդ առաջարկը:
2016 թվականի հունվարին իտալական դատախազությունը մեղադրել է Google-ին 2008-ից 2013 թվականներին 300 միլիոն եվրոյի չափով հարկեր չվճարելու մեջ: Անցկացված հետաքննության արդյունքներով՝ Google-ը թաքցրել է 800 միլիոնի չափով եկամուտները՝ ընկերության շտաբ-գրասենյակը Իտալիայից Իռլանդիա տեղափոխելով: