|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ս. Ծնունդի առիթով Լիբանանի քաղաքական, զինվորական և կրոնական անձինք իրենց բարեմաղթանքներն են փոխանցել ՀՅ Դաշնակցության մեծ ընտանիքին` զանգահարելով ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտեի ներկայացուցիչ, պատգամավոր Հակոբ Բագրատունիին:
Ըստ Aztagdaily-ի՝ Լիբանանի նախագահ Միշել Աունը Բագրատունիի հետ զրույցում մաղթել է, որ հայկական Ս. Ծնունդը ևս իր բարեբեր անդրադարձը ունենա Լիբանանի վրա, որի անբաժանելի մասն են հայությունն ու Դաշնակցությունը:
Լիբանանի վարչապետ Հարիրին իր հերթին շնորհավորել է հայությանը՝ նշելով, որ առաջիկա ժամանակները գործակցության և պետականաշինության ժամանակներ են, ինչում Դաշնակցությունն ունի իր օգտակար դերակատարությունը: