|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Վրաստանի Վերաքննիչ դատարանը «Թբիլսերվիս գրուպ»-ի գործով կրճատել է Թբիլիսիի նախկին քաղաքապետ, նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի մերձավոր համախոհ Գիգի Ուգուլավայի պատժաչափը: «Գրուզիա Օնլայն»-ի փոխանցմամբ՝ համապատասխան որոշումը հրապարակվել է հունվարի 6-ին:
Դատարանի որոշմամբ՝ դատավճռում փոփոխություն է մտցվել, եւ Ուգուլավայի մեղադրանքը վերաորակվել է (նրան մեղադրում են յուրացման մեջ, որի հիման վրա նա դատապարտվել է 1 տարի եւ 9 ամիս ժամկետով ազատազրկման), իսկ «Համաներման մասին» օրենքը հաշվի առնելով՝ նախատեսված է 1 տարի 3 ամիս եւ 22 օր ժամկետով ազատազրկում: