|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ադրբեջանական АПА-ն, հղում անելով երկրի ՊՆ-ին, տեղեկացրել է, որ հայ-ադրբեջանական սահմանին մարտական գործողությունների արդյունքում անհայտ կորել է զինծառայող Ղուրբան Չինգիզ Սալման օղլուն: Ներկայումս որոնողական աշխատանքներ են տարվում:
Հիշեցնենք, որ այսօր Տավուշի ուղղությամբ հակառակորդը դիվերսիոն ներթափանցման փորձ է արել:
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ հակառակորդը մեր դիրքերում թողել է դիվերսանտներից մեկի դին: Հնարավոր է, որ խոսքը հենց այդ զինվորի մասին է: