|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության նպատակն է սեպ խրել Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների մեջ: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը. հայտնում է РИА Новости-ն:
Նա նշել է, որ խոսքը նաև այն հարաբերությունների մասին է, որոնք թույլ են տալիս միավորել ջանքերը սիրիական հակամարտության կարգավորման համար:
Պեսկովի խոսքերով` ռուսական օպերատիվ-քննչական խումբն արդեն ժամանել է Անկարա` սպանությունը հետաքննելու: