|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Բայկալ լճի վրա մարդատար մեքենան անցել է սառույցի տակ, որի հետևանքով զոհեր կան: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն: Նախնական տեղեկություններով՝ 6 մարդուց բաղկացած խումբը Շիգաևո գյուղի մոտակայում որոշել է սիրողական ձկնորսությամբ զբաղվել ու մեքենայով դուրս է եկել լճի սառած մակերևույթ:
Ըստ աղբյուրի՝ երբ մեքենան սուզվել է, վարորդն ու երկու ուղևորներ կարողացել են դուրս գալ ու փրկվել են, մնացած երեք ուղևորները՝ այդ թվում 5 ամյա մի երեխա, խեղդվել են: