|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ռուսաստանն ու Թուրքիան պայմանավորվել են Սիրիայում հակամարտող կողմերին առաջարկել բանակցություններ վարել նոր հարթակում` Ղազախստանում: Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ով պաշտոնական այցով Ճապոնիայում է. հայտնում է ТАСС-ը:
«Նախօրեին կայացած հեռախոսազրույցի ժամանակ մենք նախագահ Էրդողանի հետ պայմանավորվել ենք, որ Սիրիայում հակամարտող կողմերին առաջարկենք շարունակել խաղաղ բանակցությունները նոր հարթակում, որը կարող է դառնալ Ղազախստանի մայրաքաղաք Աստանան»,– ասել է նա։