|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Պետական եկամուտների կոմիտեի` տարեսկզբից մինչև դեկտեմբերի 5-ը իրականացրած պետբյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումների արդյունքում 29 հարկ վճարողի մոտ իրավախախտումներ չեն հայտնաբերվել և լրացուցիչ հարկային պարտավորություններ չեն առաջադրվել: Իսկ ևս 8 հարկատուի մոտ կատարված ստուգման արդյունքում ոչ միայն չեն առաջադրվել վճարման ենթակա լրացուցիչ գումարներ, այլև հակառակը` նվազեցվել են այդ տնտեսվարողների հարկային պարտավորությունները:
ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին