|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Դեկտեմբերի 14-ին Հայաստանը գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում: Բոլոր մարզերում սպասվում են տեղումներ` հիմնականում ձյան տեսքով, միայն Արարատում, Արմավիրում, Վայոց ձորի նախալեռներում և Երևանի ցածրադիր գոտում առավոտյան տեղումները դեռ կլինեն թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով, կեսօրից հետո վերածվելով ձյան:
Շիրակում, Արագածոտնում, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Կոտայքում և Վայոց ձորում սպասվող ձյունը լինելու է բավականին ինտենսիվ, ուղեկցվելու է բքով և ցածր հորիզոնական տեսանելիությամբ, ճանապարհներին՝ մերկասառույցով:
Ելնելով վերը նշված պայմաններից` վարորդներին հորդորում ենք նշված մարզեր երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում: