|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը Հենրիխ Մխիթարյանի խփած միակ գոլի շնորհիվ հաղթել է «Տոտենհեմ»-ին: Խաղից հետո հայ ֆուտբոլիստն իր ֆեյսբուքյան էջի միջոցով շնորհակալություն է հայտնել բոլոր երկրպագուներին:
«Անհավանական թիմային հաղթանակ: Իմ առաջին գոլը «Օլդ Տրաֆորդում», որը նվիրում եմ բոլոր երկրպագուներին` ամբողջ աշխարհից: Շնորհակալություն ձեր ջերմ սիրո և մեծ աջակցության համար»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ խաղավերջում Մխիթարյանը ոտնաթաթի վնասվածք ստացավ և պատգարակով դուրս բերվեց խաղադաշտից: