|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Այսօր կառավարության նիստում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը ներկայացրեց նախագիծ իրավազորության ծրագրի հիմնադրույթների հաստատման մասին, որի հիմնական նպատակն է համապատասխան քայլերի հաջորդականությամբ մշակել հարթակ, որը Հայաստանը կդարձնի առավել գրավիչ օտարերկրյա ներդրումների ներգրավման տեսանկյունից և կստեղծի շարժառիթներ արտաքին ընկերությունների ֆինանսական հոսքերը, ինչպես նաև մարդկային ռեսուրսները Հայաստան ուղղելու համար:
«Ծրագրի իրականացումը Հայաստանը կդարձնի առավել գրավիչ և հարմարավետ հանգույց մեծ շուկաների միջև ներդրումների հոսքերի համար»,- ասաց Կարայանը:
Ծրագրի իրականացման նպատակով նախատեսվում է ձևավորել Հայաստանի իրավազորություն հիմնադրամ:
Որոշումն ընդունվեց: