|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
«Արդարություն Հայաստանում» նախաձեռնության շրջանակներում այսօր հրավիրված մամուլի ասուլիսում դերասանուհի Արսինե Խանջյանը խոսեց վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունների մասին:
Ըստ նրա` կառավարության փոփոխությունը ցուցյ տվեց, որ իշխանության կողմից փոփոխության անելու ջանքեր են արվում, բայց, ցավոք, դրանից այնկողմ, դերասանուհու կարծիքով, չանցան նրանց քայլերը:
«Այսինքն` փոփոխությունների առաջարկները, տնտեսական բարեփոխումներից բացի, ըստ երևույթին, բացարձակապես լրջորեն արժեքներ չունեն: Վարչապետի` բարեփոխումների առաջարկը հստակ չէր ներկայացված ո՛չ ժողովրդին, ո՛չ էլ Սփյուռքին: Ես, օրինակ, այդպես էլ չիմացա վարչապետի մոտեցումները դատարանների կամ մարդու իրավունքների վերաբերյալ»,- ասաց դերասանուհին: