|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող հայկական Տիգրանակերտ (Դիարբեքիր) նահանգում երեխաների կողմից փողոցում հայտնաբերված անհայտ ծագման սարքը պայթել է նրանց ձեռքերի մեջ:
Ըստ Demokrathaber-ի՝ պայթյունի հետևաքնով երկու երեխա ծանր վիրավորվել է: Նրանց տեղափոխել են հիվանդանոց:
Հայտնի է դարձել, որ պայթյունը տեղի է ունեցել երեխաների կողմից անհայտ ծագման սարքը բացելու և դրա միջից դուրս եկած փոշին վառելու արդյունքում:
Դեպքի հանգամանքները պարզվում են: