|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատմել է, որ Ռուսաստանը կապ չունի Սիրիայում թուրք զինվորների վրա հարձակման հետ. հայտնում է ТАСС-ը:
«Մեկ շաբաթվա ընթացքում մենք երեք անգամ հեռախոսազրույց ենք ունեցել պարոն Պուտինի հետ: Նա ասաց, որ Ռուսաստանը կապ չունի թուրք զինվորների վրա հարձակման հետ»,- ասել է նա:
Էրդողանի կարծիքով` դա Սիրիայի բանակի ձեռքի գործն է:
Նշենք, որ նոյեմբերի 24-ին Սիրիայում թուրքի զինվորների վրա հարձակում է տեղի ունեցել: Զոհվել է 3, վիրավորվել` 10 զինծառայող: