|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը կունենա նոր գլխավոր մարզիչ: Այս մասին տեղեկացնում է մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Դեկտեմբերի 1-ին` ժամը՝ 13:00-ին, տեղի կունենա ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի 9-րդ համաժողովը, որի ընթացքում կամփոփվեն տարբեր տարիքային հավաքականների ցույց տված արդյունքները, կհայտարարվի գործկոմի անդամների փոփոխության մասին, ինչպես նաև կքննարկվեն այլ հարցեր:
Համաժողովի ընթացքում ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը կներկայացնի հավաքականի նոր գլխավոր մարզչին: Հիշեցնենք, որ հավաքականն այժմ գլխավորում է Կարեն Աղամալյանը: