|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Նոյեմբերի 25-ին Ծաղկաձորում մեկնարկել է Հայաստանի համապետական ուսանողական 1-ին խորհրդաժողովը, որին մասնակցում են ՀՀ առավել քան մեկ ու կես տասնյակ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողական խորհուրդների, ուսանողական գիտական ընկերությունների, կուսակցությունների երիտասարդական թևերի ներկայացուցիչներ:
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության, «Ուսանողի ձայն» ԵՀԿ-ի նախաձեռնությամբ և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող եռօրյա միջոցառման ընթացքում ուսանողները քննարկելու են ուսանողության և կրթական համակարգի առջև ծառացած հիմնական խնդիրներն ու դժվարությունները, բարձրագույն կրթության մասին ՀՀ օրենքով փոփոխությունների նախագիծը, բուհ-աշխատաշուկա փոխհարաբերությունները, մագիստրական և հետբուհական կրթությանն առնչվող հիմնահարցեր:
Խորհրդաժողովը կավարտվի նոյեմբերի 27-ին Համապետական ուսանողական հռչակագրի հրապարակումով, որը կհանձնվի ՀՀ ԿԳՆ: