|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Անտանանարիվուում ընթացող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովի շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Կոտ դ'Իվուարի Ֆրանկոֆոնիայի հարցերով նախարար Մորիս Բանդամանի հետ:
Նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կարևորում է աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացումը և ակտիվացնելու է քայլերն այդ ուղղությամբ։
Հանդիպմանը նախարարներն անդրադարձան քաղաքական և մշակութային բնագավառներում փոխգործակցության զարգացման հնարավորություններին։ Այս առումով կարևորվեց համապատասխան իրավապայմանագրային դաշտի ձևավորումը։
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության օրակարգային հարցերի, միջազգային կառույցների շրջանակներում համագործակցության ակտիվացման շուրջ։