|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել էր, որ 1000 դրամ պարտադիր վճարները կամավոր դարձնելու մասին առաջարկ է ներկայացվել, և հարցը ենթակա է քննարկման օրինագծի` առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում:
Այսօր «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերում ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, խոսելով այդ մասին, նշեց, որ առայժմ ոչինչ հստակ չի կարող ասել, քանի որ այս պահին աշխատում են օրենքի վրա: «Եթե նման բան լինի, կիմանաք: Ես կարող եմ ասել, որ չեմ բացառում: Համենայն դեպս, եթե նման քաղաքական գործիչն ասում է, ուրեմն, հավանաբար, մի բան կա»,- ասաց նա: