|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Հանը դիմել է Volkswagen ընկերությանը` փոխհատուցում պահանջելով օդի աղտոտվածության համար. հայտնում է Газета.ру-ն: Նա ընկերությունից պահանջում է մոտ 3,1 մլն դոլար:
Քաղաքապետը նշել է, որ գումարը կծախսվի քաղաքի ամենաաղտոտված հատվածներում գտնվող դպրոցներում օդի որակի լավացմանն ուղղված նախագծի իրականացման վրա:
2015-ի սեպտեմբերին Volkswagen-ը ԱՄՆ-ում մեղադրվել էր այն բանի համար, որ իր դիզելային մեքենաներում կիրառում է ծրագրային ապահովման սարքեր, որոնք նվազեցնում են վնասակար արտանետումների իրական ցուցանիշները: