|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Այսօր՝ նոյեմբերի 21-ին, ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանի հրամաններով կադրային նշանակումներ են կատարվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունում:
ԴԱՀԿ Շիրակի մարզային բաժնի պետ, արդարադատության մայոր Գևորգ Դումանյանը փոխադրման կարգով նշանակվել է Երևան քաղաքի Էրեբունի-Նուբարաշեն բաժնի պետի պաշտոնին:
Շիրակի մարզային բաժնի պետի տեղակալ, արդարադատության մայոր Թադևոս Վարդանյանը նշանակվել է Շիրակի մարզային բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար:
Երևան քաղաքի Էրեբունի-Նուբարաշեն բաժնի պետ, արդարադատության գնդապետ Տիգրան Թորոսյանը նշանակվել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի օգնականի պաշտոնին:
ԴԱՀԿ լրատվական ծառայություն