|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Վանաձորում դանակի մի քանի հարվածով երիտասարդի են սպանել: Երեկ` ժամը 22: 30-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Վանաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ հայտնաբերվել է անհայտ քաղաքացու դի:
Yerkir.am-ին ոստիկանությունից հայտնեցին, որ դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է 1995թ. ծնված Հարություն Աղաջանյանի դին` գետնին ընկած վիճակում: Դիակի վրա` թիակի, որովայնի և ձեռքի շրջանում, եղել են կտրած–ծակած վերքեր: