|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ուկրաինայի Գերագույն ռադայի ժողովրդական պատգամավոր Նադեժդա Սավչենկոն քննադատել է պատգամավորներին` իր օրինագծում լրացումներ կատարելու համար, որով նախատեսվում է նախնական կալանքի մեկ օրը ազատազրկման երկու օր հաշվել. հայտնում է Газета.ру-ն`112 Украина-ին հղումով:
«Շատ հեշտ է գտնել մի տղայի, ով նստել է թեթև կողոպուտի համար, և նրան սպանություն, բռնաբարություն և այլ հանցագործություններ վերագրել, և նա կդառնա կրկնահանցագործ»,- ասել է Սավչենկոն:
Միևնույն ժամանակ, նա պատգամավորներին «ոչխար» է անվանել: «Դուք չեք պաշտպանում և արդարացի չեք քննում: Դուք քաղաքական սպեկուլյացիայով եք զբաղվում եւ բոլորին մեկ անգամ ևս ապացուցում եք, որ ոչխար եք»,- ասել է Սավչենկոն: