|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ տեղեկացանք, որ որոշ դիմադրությունից հետո աշխատանքից ազատվելու դիմում է գրել նաև «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի (նախկինում թիվ 1 կլինիկական հիվանդանոց) գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանը։ Մեր տեղեկություններով, նրան արդեն փոխարինող կա՝ հիվանդանոցի գլխավոր բժիշկ-տնօրեն է նշանակվել հանրապետության գլխավոր ուռոլոգ Արեն Բաբլումյանը։
Տեղեկացանք, որ նա առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանի մտերիմներից է և այնքան էլ հայտնի չէ համակարգում։ Եթե նոր պրոռեկտոր Լարիսա Ավետիսյանը բուհի կոլեկտիվի կողմից լավ է ընդունվել, ապա հիվանդանոցի նոր տնօրենի նշանակումը տարակուսանքի տեղիք է տվել»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։